Ներկայացվել են ևս 10 պետական կառավարման մարմինների գործունեության հաշվետվությունները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 19, 2011 17:50

Այսօր կառավարությունում շարունակվել է նախարարությունների և կառավարությանն առընթեր պետական գերատեսչությունների 2010թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը։
Օրվա առաջին կեսին հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման նախարարը, տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների, սպորտի և երիտասարդության հարցերի ու գյուղատնտեսության նախարարները: Պետական կառավարման մարմինների ղեկավարներն անդրադարձել են 2010թ. ընթացքում կատարված աշխատանքներին, իրականացված միջոցառումներին ու վարչապետին զեկուցել արձանագրված բացթողումների պատճառների մասին: Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների լուծման առնչությամբ:
Օրվա երկրորդ կեսին հաշվետվություն են ներկայացրել ՀՀ արդարադատության, պաշտպանության նախարարները, կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Ոստիկանության պետը:

Դիտվել է 1446 անգամ:
Print Friendly

Leave a Reply