Մեդվեդև.Պաղեստինում սիրում են Ռուսաստանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2011 17:11

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը չորեքշաբթի պատմել է  Հիերիխոն կատարած այցի տպավորությունների մասին:«Պաղեստինում սիրում են Ռուսաստանին:Հաճելի էր զգալ Հիերիխոնի հնագույն փողոցներում մարդկանց անկեղծ զգացմունքները: Այս հողին խաղաղություն է պետք»,- գրել է պետության ղեկավարը:Ռուսաստանի նախագահը երեքշաբթի բանակցություններ է վարել Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ: Հիերիխոնը գտնվում է Հուդայի անապատի հյուսիսային մասում` Հորդանանի Արևմտյան ափին` Պաղեստինի Ինքնավարության հսկողության տակ: Քաղաքի բնակչությունը կազմում է 20 հազար մարդ:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply