Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 19, 2011 17:06

Այսօր Երևանի Մ. Հերացու անվան  պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել կառավարման  խորհրդի անդրանիկ նիստը, որին  մասնակցել է խորհրդի 31 անդամից 29-ը: Փակ գաղտնի քվեարկությամբ 28 կողմ ձայնով (մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել), խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Խորհուրդը` Ա. Աշոտյանի նախագահությամբ, լսել է “Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան” պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության 2010թվականի հաշվետվությունը, ինչպես նաև հաստատել բուհի 2011թվականի բյուջեն:

Դիտվել է 1549 անգամ:
Print Friendly

Leave a Reply