Սաուդյան Արաբիան «լվանում է իր ձեռքերը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2011 16:48

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ Ֆեյսալը հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվում է Լիբանանում միջնորդական առաքելությունից: Նրա կարծիքով` իրադրությունը բավականին բարդահարույց է: Այդ մասին տեղեկացնում է Ալ Արաբիան: Հարկ է նշել, որ սաուդցի թագավոր Աբդալան և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկար ժամանակ  համագործակցում էին` Լիբանանի հիմնախնդիրը կարգավորելու պարտավորությամբ: Քանի որ դա չիրագործվեց` սաուդցի կառավարիչը հայտարարեց, թե «լվանում է իր ձեռքերը» և դադարեցնում է իր փորձերը Լիբանանի հիմնախնդրի կարգավորման հարթակում: Եթե հակամարտությունը հասնի գագաթնակետին, ապա կհանգեցնի ազգային , հոգևոր կլանների պառակտմանը, դա կնշանակի Լիբանանի  պետության  և տարբեր դավանանքների և ազգությունների խաղաղ գոյակցության վերջ»,- հայտարարել է ֆեյսալը:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply