Մեծ Բրիտանիայում կյանքի են կոչում Շեռլոք Հոլմսին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2011 15:55

Մեծ  Բրիտանիայում լույս է տեսնում խուզարկու Շեռլոք Հոլմսի արկածների մասին նոր գիրքը: Արթուր Քոնան Դոյլի պաշտամունքային կերպարը  կյանքի է կոչվում` անգլիացի գրող Էնթոնի Խորովիտցի մտահղացմամբ:

Նշանավոր գրողի ժառանգները հեղինակին թույլ են տվել պատանի լրտես Ալեքս Ռայդերի մասին վեպ գրել : Խորովիթցի խոսքով`նա չէր կարող հրաժարվել այդ հնարավորությունից:

«Ես սիրահարված էի   Քոնան Դոյլի ստեղծագործությանը դեռևս 16 տարեկանից»,- պատմել է գրողը Ռեյթեր գործակալությանը: «Այդ ժամանակից ի վեր ես բազմիցս կարդացել եմ Հոլմսի արկածների մասին գիրքը և շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այն կյանքի կոչելու»,- ասել է նա: Ակնկալվում է, որ վեպը կհրատարակի «Օրիոն» հրատարակչական տունը այս տարվա սեպտեմբերին:

Էնթոնի Խորովիթցը  հայտարարել է, որ նախատեսում է «առաջին կարգի» պատմություն` ընթերցողների նոր սերնդի համար` պահպանելով Արթուր Քոնան Դոյլի ստեղծագործության ոգին:

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply