Վրաստանը վրդովված է Ցխինվալիում ռազմական օդանավակայանի կառուցմամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2009 16:39

800px-flag_of_georgiasvgՎրաստանի արտգործնախարարությունը վրդովմունք Է հայտնել Ցխինվալի տարածաշրջանի Ախալգորիի շրջանի Իկոտ գյուղում ռազմական օդանավակայանի կառուցման առնչությամբ: Ինչպես ասված Է նախարարության հայտարարության մեջ, օդանավակայանի կառուցումը պատմական հուշարաձանի` 8-րդ դարի Մուխրանբատոնի պալատի մոտ, որտեղ գտնվում Է նաև  կուսանոց վանք,  անթույլատրելի Է:

«Ռազմական օդանավակայնի կառուցումը և շահագործումը լուրջ վտանգ Է ստեղծում ինչպես այդ պատմական հուշարձանի, այնպես Էլ մերձակայքում գտնվող մյուս պատմական հուշարձանների համար»,- ասված Է փաստաթղթում:

«Արմենպրես»-ը գրում է, որ արտգործնախարարությունը միջազգային հանրակցությանը կոչ Է արել բոլոր հնարավորություններն օգտագործել`«կանգնեցնելու պատմական հուշարձանների և մշակույթի ժառանգության նպատակամետ ավերումը»:

Հայտարարության մեջ  նաև նշված է, որ Ռուսաստանը, կառուցելով ռազմական օդանավակայան, խախտում Է 2008 թ. օգոստոսի 12-ի հրադադարի պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները և հիշեցնում Է պատմական հուշարձանների ոչնչացման միջազգային համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվության մասին:

Միաժամանակ Հարավային Օսիան մտադիր Է Վրաստանից պահանջել վերադարձնել բուն օսական հողերը` Տրուսի կիրճը, որն այժմ գտնվում Է Վրաստանի պետության կազմում. այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին:

«Մենք ունենք շատ լուրջ տարածքային հարցեր, որոնք հարկավոր Է բարձրացնել. դա Տրուսի կիրճն Է, որն այսօր մտնում Է Վրաստանի Մցխեթ-Մթիանեթի վարչական երկրամասի կազմի մեջ: Դա բուն օսական հող Է, որը խորհրդային կարգերի ժամանակ անհասկանալի պատճառներով անցել Է Վրացական ԽՍՀ-ի վարչական կառավարման տակ: Այսօր հարկավոր Է առաջադրել այդ հողերն Օսիային վերադարձնելու հարցը»,- ասել Է Կոկոյտին:
Նրա խոսքով` խորհրդային ժամանակներում անհասկանալի պատճառներով Օսիայի տարածքը կրճատվել Է, և դրա հաշվին ընդլայնվել Է Վրացական ԽՍՀ-ի տարածքը:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply