Գերհարդ Շրյոդերի կինը Karstadt հանրախանութների ցանցի դիտորդական խորհրդի անդամ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 19, 2011 14:43
Դորիս Շրյոդեր Քեպֆը` Գերմանիայի դաշնային նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի կինը, դարձավ Karstadt հանրախանութների ցանցի դիտորդական խորհրդի անդամ: 47-ամյա Շրյոդեր Քեփֆը` մասնագիտությամբ լրագրող, դիտորդական խորհրդում պետք է ներկայացնի գործատուի կողմը: Karstadt հանրախանութների ցանցի նոր տերը` միլիարդատեր Նիկոլաս Բերգգրյունը, անձամբ ծանոթ է Գերհարդ Շրյոդերին: Գերմանիայի նախկին ղեկավարը քաղաքական խորհրդական է ԱՄՆ-ում Բերգգրյունի հիմնած ինստիտուտում:






Facebook
Tweet This
Email This Post
