Վրաստանի պատրիարքությունը դժգոհ է Թբիլիսիի և Ստամբուլի բանակցություններից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 19, 2011 14:20
Վրաստանի պատրիարքությունը նկատողություններ է արել վերջին շաբաթներում Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև բանակցությունների առնչությամբ, որոնք վերաբերում են Թուրքիայում վրացական եկեղեցիների, Վրաստանում` մղզկիթների վերականգնմանը: Պատրիարքության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ հատկապես եկեղեցին է համարվում վրացական ուղղափառ տաճարների սեփականատեր: Սա վերաբերում է նաև արտասահմանում գտնվող տաճարներին, իսկ պետությունը պարտավոր է բանակցություններ վարել դրանց կարգավիճակի մասին:
«Դա է պատճառը, որ թուրքական կողմին ներկայացված տաճարների ցուցակը և բանակցությունների պայմանները պետք է համաձայնեցվեն դրանց սեփականատերերի` տվյալ դեպքում` Վրաստանի պատրիարքության հետ: Դա երբևէ չի իրականացվել»,- ասվում է հայտարարության մեջ:
Տարածված տեղեկատվությամբ`Վրաստանի և Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները համաձայնության են եկել Թուրքիայի տարածքում `վրացական 4 եկեղեցիների և Վրաստանի տարածքում թուրքական 4 մզկիթների վերականգնման համար:
«Մենք նշել ենք և այժմ կրկնում ենք, որ Թուրքիայի հետ մենք գործընկերային և բարի դրացիական հարաբերությունների մեջ ենք, դա է պատճառը, որ հարց է ծագում.եթե Վրաստանում գործում են բազմաթիվ մզկիթներ, ինչո°ւ փոխարենը` բարեկամական երկրում չբացվեն թեկուզ 2-3 վանք.չէ° որ դրանց գործունեության համար եկեղեցական համայնքի անհրաժեշտություն չկա»,- նշվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև նշվում է, որ անհրաժեշտ է սկզբնապես տարորոշել և այն , թե ով պետք է հսկի Վրաստանում` մզկիթների, իսկ Թուրքիայում ուղղափառ տաճարների վերականգնումը:
Ըստ որում` Վրաստանի պատրիարքությունը հույս է հայտնել, որ «իր առաջարկությունները ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար, ինչը հարաբերությունները կդարձնի առավել կառուցողական»:






Facebook
Tweet This
Email This Post
