Եռուզեռ` Հայաստանի շախմատի տանը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 19, 2011 14:18
Հայաստանի շախմատի տանը եռուզեռ է, անցկացվում են կանանց և տղամարդկանց մեր երկրի բարձրագույն խմբի առաջնությունները: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մրցավեճի ավարտին մնացել է մեկ տուր: Մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը: Գործող չեմպիոնուհի Անահիտ Խառատյանըն առաջատարից ետէ մնում մեկ միավորով: Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին տուրում անցած տարվա չեմպիոն Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Տիգրան Լ. Պետրոսյանի հետ: Խաղաղ ելք ունեցան նաև Զավեն Անդրիասյան-Արա Մինասյան, Սամվել Տեր-Սահակյան-Աշոտ Անաստասյան պարտիաները: Գրոսմայստեր Արտաշես Մինասյանը զիջեցեց Արման Փաշիկյանին: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանն առավելության հասան համապատասխանաբար Տիգրան Քոթանջյանի Դավիթ Պետրոսյանի նկատմամբ:






Facebook
Tweet This
Email This Post
