Լատվիայի վարչապետը չի քաղաքականացնում Լուժկովին մերժելը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 19, 2011 13:17
Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկին կոչ է անում չքաղաքականացնել հանրապետության ներքին գործերի նախարարության որոշումը` Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին բնակության իրավունք չտրամադրելու վերաբերյալ: «Ես չէի կամենա, որ այդ հարցը քաղաքականացվեր: Երկրում կան համապատասխան ծառայություններ, ովքեր գնահատում և ստուգում են այդ իրադրությունը և համապատասխան որոշումներ են ընդունում: Իմ կարծիքով` հարցը պետք է քննվի այդ ծառայությունների մակարդակում»,- ասել է վարչապետը:
Լուժկովին Լատվիայում անցանկալի մարդկանց ցուցակում ընդգրկելը նշանակում է, որ նա չի կարող Լատվիայում բնակության իրավունք ստանալ: Լուժկովը ավելի վաղ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում մեկնել Լատվիա:
«Ես իմ հայրենիքը չեմ թողնի, եթե հայրենիքը չթողնի ինձ»,- հայտարարել է նա:






Facebook
Tweet This
Email This Post
