Կխաղան մրցակից-բարեկամները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 19, 2011 13:15
Շախմատի Վեյկ Ան Զեեի գերմրցաշարի մասնակիցներն այսօր ազատ են պարտիաներ անցկացնելու հոգսից:Իսկ Հունվարի 20-ին կխաղացվեն 5-րդ տուրի պարտիաները:Լևոն Արոնյանն ուժերը կչափի իր վաղեմի մրցակից-բարեկամ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Մրցաշարային աղյուսակում առայժմ երկիշխանություն է: Վաստակած 3-ական միավորով առաջին տեղը բաժանում են ամերիկացի Հիկարու Նակամուրան և Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը: Կեսական միավորով ետ են մնում Արոնյանը, հոլանդացի Անիշ Գիրին և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը:






Facebook
Tweet This
Email This Post
