Անջելինա Ջոլին ուշադիր հետևում է Հարավային Սուդանի հանրաքվեին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2011 12:50

Ամերիկացի կինոդերասանուհի Անջելինա Ջոլին հայտարարել է, որ ուշադիր հետևում է Հարավային Սուդանի անկախության  հանրաքվեի արդյունքներին: .«Ես հետևում եմ, թե այդ տարածաշրջանում ինչ է տեղի ունենում»,- հայտարարել է դերասանուհին CNN-ին` պատասխանելով հարցին, թե ինչ մարդասիրական նախագծերով է նա զբաղված:Ջոլին հայտնի է ՄԱԿ-ի հետ համատեղ աշխատանքներով հումանիտար առումով խնդրահարույց այնպիսի երկրներում` ինչպիսիք են Պակիստանը, Հաիթին և այլն  Դիտորդները զգուշավորություն են դրսևորում, որ Սուդանի իշխանությունները կարող են խոչընդոտել Հարավային Սուդանի անկախության հանրաքվեն` թեպետ վերջիններիս հանրային հայտարարություններին: Դիտորդների կարծիքով` Խարթումը ընդունակ է զինվորականներին  օգտագործել Հարավին «զսպելու» համար: Հարավային Սուդանում անկախության  հանրաքվեի անցկացմանն աջակցել է  կինոդերասան Ջորջ Քլունին:

«Ես հետևում եմ միջազգային քրեական դատարանի գործունեությանը»,- նշել է Ջոլին: Ավելի վաղ`այդ դատարանը կալանավորման  հրամանագիր է ներկայացրել Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրին` Դարֆուրում զանգվածային սպանությունների համար:

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply