Մարդու իրավունքի հարցերով Եվրոպական դատարան. Daily Mirror տաբլոիդը չպետք է վճարի մոդելին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 19, 2011 12:28
Associated Press –ի տեղեկատվությամբ` մարդու իրավունքի հարցերով Եվրոպական դատարանը որոշել է, որ բրիտանական Daily Mirror տաբլոիդը չպետք է վճարի մոդել Նաոմի Քեմփբելին`£365 գումարը: Քեմփբելը վճարել է այդ գումարը իր փաստաբանին հավելավճարի կարգավիճակով`2004 թվականին`հրատարակության դեմ գործը հաղթելուց հետո ,և պահանջել է թերթին այդ միջոցների փոխհատուցում: Բրիտանական դատարանը վճռել է, որ բացի պարտված գումարներից` Daily Mirror –ը պետք է մոդելին վճարի նաև հավելավճարի գումարը: Մարդու իրավունքի հարցերով Եվրոպական դատարանը կարծիք է հայտնել, թե Daily Mirror-ի` 365 ֆունտ սթեռլինգի վճարումը չափից դուրս մեծ գումար է:
Դատական վեճի հիմքում Daily Mirror –ի հոդվածն է, որում խոսվում է այն մասին, թե մոդելը պայքարել է թմրադեղերից կախվածության դեմ: Քեմփբելը հայցում մատնացույց է արել, որ թերթը խախտել է իր մասնավոր կյանքի իրավունքը:






Facebook
Tweet This
Email This Post
