Պաղեստինը` Երուսաղեմ կենտրոնով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 19, 2011 11:46
Արևմտյան փորձագետների կարծիքով` հենց այդպես պետք է գործի Պաղեստինի Ինքնավարությունը,որպեսզի վերջապես հասնի անկախության. միակողմ կարգով հռչակի Պաղեստինը, Արևելյան Երուսաղեմը հայտարարի մայրաքաղաք և դիմի ՄԱԿ-ին` ճանաչման պահանջով: Այդպես, ըստ էության գործեց Իսրայելը 1948 թվականին: Այդ ժամանակ դա սադրեց ռազմական հակամարտություն:Հնարավոր է, որ այս անգամ հնարավոր կլինի խուսափել դրանից: Դատելով ամենից` այդ նախաձեռնությունը պետք է անցնի քվեարկության փուլ: Ամերիկան կօգտվի վետոյի իրավունքից, և Պաղեստինը կրկին անկախություն չի ստանա»,- կարծիք է հայտնել Ռոզենբերգը, նախազգուշացնելով, որ հնարավոր է նաև այլ սցենար, որի համապատասխան`արդեն 2011 թվականի ամռանը Սպիտակ տունը կպնդի պաղեստինա- իսրայելական հարցի վերջնական լուծումը` ջանալով դիմակայող կողմերին բավարարվել Վաշինգտոնի երաշխիքներով: Մյուս կողմից` հարկ է չմոռանալ, որ 2012 թվականին երկիրը կկանգնի նոր նախագահի ընտրության խնդրի առաջ և Իսրայելի և Պաղեստինի սահմանների խնդիրը կաղոտանա, ` կառավարական առաջնահերթությունների համատեքստում: «Բոլորին պարզ է, որ Իսրայելը խաղաղություն է կամենում իր տարածքներում, սակայն պատրաստ չէ հասնել դրան ցանկացած գնով: Երուսաղեմը` մայրաքաղաքի կարգավիճակով, բնակավայրերի շուրջ բոլոր ճանապարհները և հենց բնակավայրերը, ինչպես նաև օդային տարածքների, նավահանգիստների և ցամաքային սահմանների լիովին հսկողությունը»,- նշում է հեղինակը, որ 15 տարի եղել է Կապիտոլիումում: Պաղեստինը պահանջում է հենց նույնը: Նրա կարծիքով`վաղ թե ուշ մեկը պիտի զիջումների գնա:






Facebook
Tweet This
Email This Post
