Լևոն Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 31, 2009 15:57

Գերմանիայի Մայնց քաղաքում ավարտված «Շախմատ 960»-ի աշխարհի առաջնության եզրափակչում Լևոն Արոնյանը 0,5:3,5 հաշվով զիջեց ամերիկացի Հիկարու Նակամուրային:

Փաստորեն, մեր երկրի ներկայացուցիչը լրջորեն դիմադրեց միայն առաջին պարտիայում: Նա, խաղալով սևերով, կատարեց 39 քայլ: Մրցակիցների հաջորդ երկու պարտիաները կարճատև էին. դրանցում համապատասխանաբար գրանցվեցին 26 և 22 քայլ և կրկին ավարտվեցին մեր երկրի ներկայացուցչի պարտությամբ: Արոնյան- Նակամուրա 4-րդ հանդիպումում արձանագրվեց խաղաղ արդյունք: 3-րդ տեղի համար պայքարում Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Բոլոգանի նկատմամբ:

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply