ԿՀՎ նախկին աշխատակիցը ստացավ լրացուցիչ` 8 տարի բանտարկություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2011 11:18

Կենտրոնական հետախուզության վարչության նախկին բարձրաստիճան աշխատակիցը` 59-ամյա Հարոլդ Նիկոլսոնը, 1997 թվականից լինելով բանտում` ռուսական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մեղադրանքով, ստացավ լրացուցիչ 8 տարի կալանավորում`անօրինական գործունեությունը վերսկսելու համար:

Հարոլդ Նիկոլսոնը մինչ իր կալանավորումը`1996 թվականի նոյեմբերը, 16 տարի աշխատել է Կենտրոնական հետախուզական վարչությունում: 1997 թվականին Նիկոլսոնը դատապարտվեց 23,5 տարի բանտարկության: Լինելով Կենտրոնական հետախուզական վարչության տեսուչ` նա ռուսական կողմին 1994-1996 թթ երիտասարդ ուսանողների մասին անձնական տվյալներ հաղորդելու համար ստացել է 300 հազար դոլար:

2010 թվականի հունվարին ԱՄՆ-ի իշխանությունները Նիկոլսոնին առաջադրել են նոր մեղադրանք: Քննության տվյալներով`2006-2008 թթ. իր 26-ամյա որդուն` Նաթանիելին ուղարկել է աշխարհի տարբեր երկրներ ռուս հետախույզների հետ հանդիպման` տեղեկատվություն հաղորդելու համար, որոնց բովանդակությունը չի հրապարակվում: Նիկոլսոնը իր որդուն անձեռոցիկների վրա գրել է տվյալներ` բանտում տեսակցության ժամանակ:

Մեղադրանքը հաստատել է, որ դատապարտյալի որդին Սան Ֆրանցիսկոյում , Մեխիկոյում, Լիմայում և Կիպրոսում հանդիպել է ռուսական հետախուզական ծառայությունների ռուսական ներկայացուցիչների հետ և նրանցից ստացել է 47 հազար դոլար:

Անցյալ շաբաթ Նիկոլսոնը իրեն մեղավոր է ճանաչել, որ գտնվելով կալանավորման մեջ, իր որդուն օգտագործել է ռուս հետախույզներին  նոր տեղեկատվություն հաղորդելու համար: Նիկոլսոնը ճանաչել է իր մեղքը` արդարադատության հետ գործարքի շրջանակներում:

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply