Իրանական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ընդդիմության ակցիան ցրելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2009 16:53

prezident-irana-makhmud-akhmadinezhadԻրանական ոստիկանությունն  ուժ է կիրառել Թեհրանի հարավային շրջանում գտնվող Բեհեշտ Զահրա շիրմատանը հավաքված ընդդիմադիրներին ցրելու համար, որոնք այնտեղ էին եկել հունիսի 20-ի  զոհերի հիշատակը հարգելու համար. այս մասին հաղորդել է  «CNN»-ը:

Նախագահական ընտրություններում գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակի դեմ բողոքի ակցիաների զոհերի հիշատակը հարգելու համար գերեզմանատանը հավաքվել էին 2-3 հազար թեհրանցիներ: Նրանց ցրելու համար ոստիկանությունը գործի է դրել մահակներ և արցունքաբեր գազ:

Դիտվել է 1469 անգամ:
Print Friendly

Leave a Reply