WC դրոշմի պատճառով արքայազն Վիլյամը ստիպված է փոխել անունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 18, 2011 20:18
Արքայազն Վիլյամն ու Քեյթ Միդլտոնի հարսանիքի արարողությունների կազմակերպիչները անսպասելի դժվարությունների հանդիպեցին:
Ավանդության համաձայն ,բոլոր պաշտոնական փաստաթղթերի , ինչպես նաև լայն հասարակության համար նախատեսված բազմաթիվ հուշանվերների վրա պետք է լինի դրոշմ`կազմված նորապսակների անվան առաջին տառերից:Իսկ թագավորական դրոշմը դրվում է հասարակական և պետական շենքերի, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերի վրա:
Բայց Վիլյամի և Քեյթի համար անվանատառերի այդ միացությունից ստացվում է– “WC” (William и Catherine) ,ինչը ահավոր անհարմար է,քանի որ դա հնուց ամրագրված է հայտնի հաստատություններին`զուգարաններին:
«Երբ թագուհուն ներկայացրեցին թոռան և նրա հարսնացուի ամանեղենի դրոշմների էսքիզները , Ելիզավետա երկրորդը տհաճորեն զարմացավ տառերի այդքան ծանոթ միացությունից, որը ոչ մի կերպ չի սազում արքայական ազգանվանը»”-, հաղորդում է Բուկինգեմյան պալատի աղբյուրը:
Լուծումը շատ շուտ գտնվեց ,ուղղակի տառերի դասավորությունը փոխեցին տեղերով “CW”: Ահա ինչպիսին կլինի այս տարվա ապրիլի 29 –ին հարսանիքի համար թողարկվող հուշանվերների վրայի դրոշմները:
Եթե հուշանվերների վրա դրոշմի տառերը կարելի է փոխել, ապա Վիլյամի թագադրության ժամանակ խնդիր կա:Նա թագաժառանգության ցուցակում երկրորդը պիտի լինի հորից ` արքայազն Չարլզից հետո,այստեղ անունների տեղերը փոխելը անթույլատրելի է: Արդյունքում Վիլյամը կարող է թագադրությունից առաջ անունը փոխել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:






Facebook
Tweet This
Email This Post
