ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ինչպես կրթության և գիտության ոլորտում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 18, 2011 18:59

Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթական ծրագրերի և լիցենզավորման պայմանների և պահանջների վերահսկման էլեկտրոնային կառավարման համակարգի շնորհանդեսը, որին մասնակցել է նաև կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը; Ներկայացնելով նման նոր համակարգերի անհրաժեշտոթյունը` նախարարը նշել է. < ՀՀ կառավարությունը կարևորում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ինչպես կրթության և գիտության ոլորտում, այնպես էլ նախարարության գործունեության արդյունաավետության բարձրացման գործընթացում, և էլեկտրոնային կառավարման այս համակարգի ներդրումը նպաստելու է լիցենզավորման գործընթացի թափանցիկության ապահովմանը, միաժամանակ բարձրացնելով հասարակության տարբեր շերտերի ու շահառուների վստահության աստիճանը, ինչպես նաև արդյունավետ գործիք է դառնալու ուսումնական հաստատությունների կրթական գործունեության նկատմամբ օպերատիվ վերահսկողության իրականացման համար: Այն կարևոր է նաև կոռուպցիոն հնարավոր ռիսկերի նվազեման առոմուվ>- նշել նախարարը;
Հայաստանում կրթական ծրագրերի լիցենզավորման պայմանների և պահանջների վերահսկման էլեկտրոնային կառավարման համակարգն իր մեջ ներառում է ուսումնական հաստատությունների կրթական գործունեության համար ՀՀ օրենսդրությամբ և իրավական ակտերով նախատեսվող անհրաժեշտ փաստաթղթերը և վիճակագրական տվյալները։ Ավելին, այն ԿԳՆ լիցենզավորման վարչության աշխատակազմին հնարավորություն է տալիս ելքային տվյալների ներմուծման միջոցով կազմել ուսումնական հաստատությունների լիցենզավորման էլեկտրոնային փաթեթը, վերահսկել թափանցիկ գործունեությունը և համապատասխանությունը  ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմաններին,  պահանջներին և նորմատիվներին։ Համակարգն ավտոմատացնելու է այնպիսի տեխնիկական վերահսկողության գործառույթներ, ինչպիսիք են ուսումնական հաստատությունների ուսանող-պրոֆեսորադասախոսական կազմի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հիմնական հաստիքային և գիտական աստիճան և (կամ) կոչում ունենալու սահմանային ցուցանիշները, տարածքները զբաղեցնելու վերաբերյալ հաշվարկային նվազագույն ցուցանիշները, մեկ ուսանողի հաշվով ուսումնական լաբորատոր և մարզական բազաների հագեցվածության ցուցանիշները, զբաղեցրած տարածքների վարձակալության հիմունքով կնքված պայմանագրերի ժամկետների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կնքած աշխատանքային պայմանագրերի ժամկետների, ուսումնաարտադրական պրակտիկաների ժամկետների ավարտը: Այն խնդիր ունի կարգավորել բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների լիցենզավորման հետ կապված հարաբերությունները, իրականացնել կրթական   գործունեության լիցենզավորում, կարգավորել միջին և նախնական /արհեստագործական/  մասնագիտական  կրթական ծրագրեր իրականացնող պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների կրթական   գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները եւ նմանատիպ այլ գործառույթներ։


Դիտվել է 2850 անգամ:
Print Friendly

Leave a Reply