Հայ-վրացական սահմանը հատելիս արգելվում է մսամթերք և կաթնամթերք տեղափոխել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2009 16:12

330266_466303046Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որով հայ-վրացական սահմանը հատելիս արգելվում է անհատների կողմից մսամթերքի և կաթնամթերքի տեղափոխումը, բացառությամբ մանկական կերի և բժշկի թույլտվությամբ նախատեսված սննդատեսակների: Ալկոհոլային խմիչքներից թույլատրվում է  2 շիշ տեղափոխել: Իսկ առհասարակ, չի թույլատրվում որևէ սննդատեսակից մեծ քանակությամբ տեղափոխում:

Վրացական կողմը բացատրում է, որ այդկերպ կկանխվի տարբեր վարակների տարածումը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետ Սամվել Ղալեչյանը «Արմենպրես»-ին ասել է, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են` գնացքում ուղևորների հարմարավետությունը, անհարժեշտ պայմաններն ապահովելու համար: Ըստ նրա` աշխատանքներ են տարվում հատկապես Վրաստան մեկնող ուղևորների հետ` նրանց տեղեկացնելով անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև հայ-վարցական սահմանն անցկացնել չթույլատրվող սննդի տեսակների վերաբերյալ:

Ղալեչյանը նշել է, որ երկաթուղու կայարաններում փակցված են հայ-վրացական սահմանն անցկացնել չթույլատրվող սննդատեսակի ցանկը: «Մեծ ծավալով չի թույլատրվում սնունդ տեղափոխել, սակայն եթե գնացքի ուղևորների ձեքում լինի կտրատված վիճակում մի քանի կտոր երշիկ, բնականաբար չի առգրավվիի: Մարդիկ պետք է տեղեկացված լինեն, որ անհարմար վիճակի մեջ չհայտնվեն»,-ասել է Ղալեչյանը:

Ըստ ՀՀ պետական եկամուտների մաքսային ընթացակարգերի բաժնի պետ Գագիկ Քառյանի` քիչ են դեպքերը, երբ ավտոմեքենաներով Վրաստան մեկնողները անտեղյակության պատճառով իրենց հետ վերցնում են զգալի քանակությամբ սնունդ և հայտնվում անհարմար վիճակում: «Վրաստանում սննուդը բավական էժան է, և նպատակահարմար չէ այս շոգ եղանակին շատ ուտելիք վերցնել»,-ասել է Քառյանը: Ինչ վերաբերում է միրգ տեղափոխելուն, ապա Քառյանն ընդգծել է, որ թույլատրվում է միայն ձեռքի պայուսակում:

Դիտվել է 1546 անգամ:
Print Friendly

Leave a Reply