Մեդվեդևը կարող է ճանաչել Պաղեստինի անկախությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2011 17:37

Երուսաղեմում զգուշանում են, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, տվյալ պահին գտնվելով Հիերիխոնում, արդեն այսօր` հունվարի 18-ին, կարող է հայտարարել 1967 թվականի սահմաններով` Պաղեստինի պետության ճանաչման մասին: Իսրայելի ղեկավարությունը մտահոգվել է երեքշաբթի Պաղեստինի վարչակազմի մամուլի քարտուղար Նաբիլ Շահաթի` «Ալ Հայաթ» թերթի հարցազրույցից: Նա նշել է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ընթացքում Մեդվեդևը կվավերացնի փաստաթուղթը, որը ԽՍՀՄ-ը ստորագրել է դեռևս 1988 թվականին` Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ:

Իսրայելական « Հարեց» թերթը նշում է, որ եթե Շահաթի խոսքը հաստատվի` այդ իրադարձությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Մերձավոր Արևելքի գործընթացների վրա: Հարկ է չմոռանալ, որ Ռուսաստանը «մերձավորարևելյան քառյակի» անդամներից մեկն է: Ի դեպ, Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը այդ ձախողումը բացատրում է գերատեսչության գործադուլներով, որոնց պատճառով Մեդվեդևը չայցելեց Իսրայել:

Միևնույն ժամանակ, եթե Ռուսաստանը հայտարարի Պաղեստինի պետության ճանաչման մասին, դա լուրջ հարված կլինի Իսրայելի համար`«դոմինոյի էֆեկտի» վտանգավորությամբ:

Դիտվել է 1777 անգամ:
Print Friendly

Leave a Reply