Իսրայելի իշխանությունները հետաձգել են Քրիստոսի մկրտության տեղի բացումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 18, 2011 17:11
Իսրայելի զինվորականությունը հետաձգել է Քրիստոսի մկրտության տեղի բացման արարողությունը զբոսաշրջիկների և լայն հանրության համար: Հորդանան գետի այս հատվածը, որտեղ Հովհաննես Մկրտիչը մկրտեց Հիսուս Քրիստոսին, ՑԱԽԱԼ-ի իրավասությունից կհանձնվի զբոսայգիների ազգային վարչությանը:
42 տարիների ընթացքում Քրիստոսի մկրտության վայրը ռազմական փակ գոտի էր: Զբոսաշրջիկները պետք է համաձայնության գային ՑԱԽԱԼ-ի քաղաքացիական վարչության հետ: Քրիստոնյաների համար սրբազան վայրը պետք է բացվեր հունվարի 19-ին, սակայն զբոսայգիների ազգային վարչությունը հայտարարել է, որ այն կբացվի մեկ ամիս անց, կամ ավելի ուշ: Այդուհանդերձ,վաղը Ռուսաստանի և Հունաստանի ուխտագնացները ավանդաբար կժամանեն Հորդանան:






Facebook
Tweet This
Email This Post
