Թունիսի տապալված նախագահի կինը լքել է երկիրը` երկրից դուրս բերելով 1,5 տոննա ոսկի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2011 16:38

Թունիսի տապալված նախագահի կինը լքել է երկիրը` 60 մլն դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներով, որոնք վերցրել է երկրի Կենտրոնական բանկից: Այդ մասին հաղորդում է Alshamscapital.ru-ն: Իսկ “Le Monde” թերթը երկուշաբթի  գրել է, որ երկիրը լքելուց առաջ նա Կենտրոնական բանկից հանել է մեկ ու կես տոննա ոսկի:

Տեղեկատվությունը տարածվել է Թունիսի աղբյուրներից, մասնավորապես` այն հաստատել էերկրի  Կենտրոնական բանկը: Ուշագրավ է, որ բանկի տնօրենը չի կամեցել բաժանվել թանկագին մետաղից և ձուլակտորները Լեյլա Տրաբելսիին հանձնել է վերջինիս ամուսնու զանգից հետո:

Արևմտյան ԶԼՄ-ները նշում են, որ Տրաբելսիների կլանը հայրենիքում հայտնի է կոռուպցիոն սկանդալներով, թունիսցիների կարծիքով` նրանք խառնված են ռէկետում: EFE գործակալության տեղեկատվությամբ` Լեյլի Տրաբելսիի մերձավորներից մի քանիսը ձերբակալվել են բնակելի շրջաններից մեկում:

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply