Սադդամ Հուսեյնի հայրենիքում ահաբեկիչը սպանել է 60, վիրավորել`150 մարդու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2011 16:14

Իրաքի Տիգրիտ քաղաքում ահաբեկչության հետևանքով զոհվել է 60 մարդ: Մահապարտի իրականացրած պայթյունից վիրավորվել է 150 մարդ: Այդ մասին տեղեկացրել է Իրաքի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը: Երեքշաբթի առավոտյան Տիգրիտի շրջաններից մեկում մահապարտը պայթեցրել է իր մարմնին ամրացված պայթուցիկ սարքը: Այս տեղանքում գտնվում էր 300 կամավորական` ոստիկանական ուսուցում անցնելու մտադրությամբ:Ուսման վարձը համարժեք է ամսական 500 դոլարին: Տեղի իշխանությունները ահաբեկչության համար մեղադրել են Ալ Ղաիդայի տեղական բաժանմունքին,սակայն դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել այս ահաբեկչության պատասխանատվությունը: Ոստիկանները արգելափակել են բոլոր փողոցները: Քաղաքի գլխավոր հիվանդանոցը գերլցվել  է վիրավորներով և սպանվածներով:Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը: Քաղաքի մզկիթից արյան փոխներարկման նպատակով արյուն հանձնելու կոչեր են հնչում: Տիգրիտը գտնվում է Բաղդադից 150 կմ հյուսիս հեռավորության վրա:Այն Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի հայրենիքն է: Սադդամը հենց հուղարկավորվել է Տիգրիտի մերձակայքում գտնվող Աուջա գյուղում:

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply