«Երկիր». Սամվել Ալեքսանյանը սեփական ձեռքերով ծեծել է պահեստի աշխատողներից մեկին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2011 15:38

Օրաթերթը տեղեկություններ է հրապարակել «Երեւան City» սուպերմարկետների ցանցի փակման մասին։ Ըստ այդմ՝ ցանցի խանութներից մի քանիսը տարվա սկզբին մի քանի օրով փակվեցին, չէին աշխատում մոտ 3– 4 օր։ Պատճառաբանությունը հաշվարկ անելն ու սանիտարական գործերով զբաղվելն էր։ Լուրեր են պտտվում, թե դրա իրական պատճառը եղել է այն, որ խանութների պահեստի աշխատողները խարդախություն են արել։ Հավի բդերը պահեստից հանձնել են վաճառքի բաժին՝ կիլոգրամները խախտած՝ ի վնաս վաճառողի եւ ի օգուտ՝ իրենց։ Իսկ ավելացած կիլոգրամները վերավաճառել են դրսի շուկայում։

Սակայն գլխի չեն ընկել, որ տեսախցիկներով ամեն ինչ վերահսկվում է։ Նրանց խարդախությունը բացահայտվել է։ Համաձայն նույն այդ լուրերի, «Երեւան City» սուպերմարկետների սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այնպես է բարկացել, որ հենց ինքը պահեստի աշխատողներից մեկին «մի լավ» ծեծել է։

Դիտվել է 1607 անգամ:
Print Friendly

Leave a Reply