ԶՈՒ ազգային խորհրդանշաններով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի առաջարկների մրցույթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2011 16:05

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ ԶՈՒ ազգային խորհրդանշաններով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի առաջարկների մրցույթ: Մրցույթի մասնակիցները պետք է առաջարկեն համազգեստի և տարբերնշանների հետևյալ տարբերակները`

–  ուսադիրների, գլխարկանշանների, զորատեսակների /համազորային, զրահատանկային, ավտոմոբիլային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, ռազմաօդային ուժերի, բժշկական ծառայության, ինժեներական, հատուկ նշանակության, կապի զորքերի և խաղաղապահ զորքերի/ խորհրդանշանների, զինվորական կոչումների տարբերանշանների և թևքանշանների տաբերակներ,

–  տոնական և ամենօրյա համազգեստ /ռազմաօդային ուժերի և մյուս զորատեսակների/` սպայական, ենթասպայական, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների և սաների համար,

–  պատվոպահակային վաշտի և նվագախմբի շքերթային և տոնական համազգեստների տաբերակներ:

Առաջարկվող խորհրդանշանները պետք է ունենան ազգային խորհրդանշական իմաստ և համապատասխանեն զինանշանագրության պահանջներին:

Հաղթող առաջարկների համար սահմանվում է հետևյալ մրցանակային ֆոնդը`

– լավագույն խորհրդանշանի դիզայնի առաջարկ` /ուսադիրներ, զինվորական կոչումների տարբերանշաններ, զորատեսակների խորհրդանշաններ, թևքանշաններ և գլխարկանշաններ/ –   3 000 000 ՀՀ դրամ,

– լավագույն համազգեստի դիզայնի առաջարկ` 1 000 000 ՀՀ դրամ,

– պատվո պահակային վաշտի և նվագախմբի համազգեստի լավագույն առաջարկ` 1 000 000 ՀՀ դրամ:

Մրցութային առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետը` 2011 թվականի փետրվարի 28:

Դիտվել է 3198 անգամ:
Print Friendly

Leave a Reply