Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանագծում է իրականացնելու առանց վրացական կողմի համաձայնության

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2009 16:52
eduard-koykoti

Էդուարդ Կոյկոտի

«Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանագծում է իրականացնելու` ըստ նախկին Հարավօսական ինքնավար մարզի տարածքի»,- հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին:
Կոյկոտին ասել է, որ գործընթացին չի խոչընդոտի այն, որ Թբիլիսին համաձայն չէ սահմանագծմանը՝ Հարավային Օսիան համարելով իր տարածքը:
Վրաց-հարավօսական սահմանի երկարությունը մոտ 400 կմ է:
«Ներկա շրջանում սահմանը կանցնի Հարավօսական ինքնավար մարզի տարածքով` հաշվի առնելով, որ առայժմ չկա Վրաստանի համաձայնությունը: Բայց մենք Ռուսաստանի հետ համատեղ ամրացնում ենք այն սահմանը, որը համարում ենք Հարավային Օսիայի բուն, օրինական տարածքը»,-ասել է Կոյկոտին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կոյկոտին ասել է, որ սահմանային հարցերը Վրաստանի հետ կքննարկեն հետագայում՝ որոշ ժամանակ անց:

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply