Լեհաստանի իրենց երկիր մուտքի արգելք է դրել Բելառուսի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների վրա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 18, 2011 15:26
Լեհաստանը հունվարի 31-ից իրենց երկիր մուտքի լ արգելք է դրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա: Այդ մասին տեղեկացնում է լեհական Pap գործակալությունը` վկայաբերելով Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը:
Բելառուսական իշխանությունների «սև ցուցակում» հայտնվելը դեկտեմբերի 19-ին Մինսկում ընդդիմության գործողությունների ցրելու Վարշավայի պատասխանն է: Լեհաստանի ԶԼՄ-ների տեղեկացմամբ`Լուկաշենկոյից բացի` ցուցակում հայտնվել են Բելառուսի դատավորների, դատախազների, անվտանգության ծառայությունների ղեկավարների անունները, ովքեր պատասխանատու են ընդդիմության հետապնդմանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ընդդիմադիրները, ովքեր դժգոհ էին պետության ղեկավարի հաղթանակի մասին տեղեկատվությունից, չարտոնագրված ցույցեր կազմակերպեցին Մինսկի կենտրոնում և գրոհեցին կառավարության շենքի վրա: Ոստիկանությունը ցրել է ցույցերը և կալանավորել է մոտավորապես 600 մարդու, որոնց թվում` նախագահի թեկնածուների: Զանգվածային անկարգության առնչությամբ քրեական գործ է հարուցվել:






Facebook
Tweet This
Email This Post
