Իրավաբանականում վճարովի է անցնում 53.5 միավորը, միջազգային հարաբերություններում`54-ը, տնտեսագիտականում` 42-44-ը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 31, 2009 16:26

mhm41576-copyԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողներին հավաստիացրեց, որ վաղը կեսօրին բոլոր բուհերում կփակցվեն ընդունված դիմորդների անուններով ցուցակները:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը երեկ նիստ է հրավիրել և կատարել թափուր տեղերի վերաբաշխում գրեթե բոլոր բուհերում: Ըստ նախարարի` թափուր տեղեր են առաջացել և’ անվճար, և’ վճարովի առանց տարկետման (ԱՏ) ուսուցման համակարգերում: Բաշխումը կատարել են 4 հիմնական սկզբունքով` նախապատվությունը տալով մարզային և մշակութային բուհերին, հետո այն բուհերին, որտեղ մրցակցությունը շատ լարված է եղել և  վերջում`մնացածին:

Նախարարի խոսքով` թափուր տեղերի վերբաշխումը կապված է նաև այն հանգամանքով, որ հաջորդ տարի 11-ամյա կրթության անցման հետևանքով դպրոցները շրջանավարտներ չեն ունենալու, ըստ այդմ` բուհերը դիմորդներ քիչ կունենան. այսկերպ հանրապետական ընդունող հանձնաժողովը փորձել է մեղմել իրավիճակը:

Ըստ Աշոտյանի` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում վճարովի տարկետման իրավունքով կարող են ուսանել այն դիմորդները, ովքեր հավաքել են 53.5 և բարձր միավորներ, իսկ Միջազգային հարաբերություններում` 54 միավորից բարձր:

Երևանի պետական տնտեսագիտական համալասարանում վճարովի տարկետման իրավունքով անցողիկ միավորը 42-44-ի միջև է տատանվում, իսկ առանց տարկետման ուսման իրավունքի պարագայում` 37-41:

Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում, որտեղ հավելյալ տեղեր են տրվել, վճարովի համակարգում առանց տարկետման իրավունքի կարելի է ընդունվել, եթե դիմորդը հավաքել է 16,1, 16.3 միավոր:

Աշոտյանն ասաց նաև, որ մինչ օրս մասնագետները վերլուծում են անցկացված քննությունների արդյունքները, որոնք կներկայացվեն շուտով:

Դիտվել է 2102 անգամ:
Print Friendly

Leave a Reply