Լեհաստանի զոհված նախագահի ընտանիքը մեղադրում է Մոսկվային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2011 15:08

Լեհաստանում Լեհ Կաչինսկու ընտանիքը կարծիք է հայտնել, որ Սմոլենսկի մոտ Լեհաստանի նախագահի ինքնաթիռի աղետը Մոսկվան էր սարքել:Աղետի մասին հաշվետվությունը չհամոզեց նրանց, թե  վթարի համար մեղավոր էին օդաչուները, դեռ ավելին` ամրապնդեց նրանց հակառուսական դիրքորոշումը:

«Այսօր դավադրության վարկածը`սպանության նպատակով, առավել ճշմարտանման է, քան երբևէ»,- լեհական ԶԼՄ-ներին հայտարարել է Մարցին Դուբենեցկին` Մարտա Կաչինսկայա- Դուբինիցկայի ամուսինը: «Առկա են մի շարք նախանշաններ, որ ռուսները կկամենային սպանել Լեհ Կաչինսկուն»,-ասել է Դուբինիցկին լեհական TVN24.  հեռուստաալիքին: Պատճառները, համաձայն որոնց` Ռուսաստանը կկամենար սպանել Լեհաստանի նախագահին`հաջորդ ընտրություններում  նրա հնարավոր հաղթանակն է, 2008 թվականին Վրաստանի օգոստոսյան իրադարձությունների` նրա արձագանքը և Եվրամիությունում Լեհաստանի քաղաքականությունը:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply