ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Թոմաս Համարբերգին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | January 18, 2011 15:21
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին:
ՊՆ տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը Թոմաս Համարբերգին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ ՀՀ զինված ուժերում իրականցվող բարեփոխումները:
Սեյրան Օհանյանը և Թոմաս Համարբերգը համամիտ են հարցում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում ամրապնդելու համար անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները զինծառայողների իրավագիտակցության բարձրացման և իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
