Եվրոգոտու տնտեսության առողջացում է կանխատեսվում 2010 թ. սկզբից

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 31, 2009 16:49

amh

«Եվրոգոտու տնտեսության վերականգնումը, հավանաբար, դանդաղ կլինի և կուղեկցվի զգալի ռիսկերով: Ակտիվության նվազում կդիտվի մինչև 2009 թ.  վերջը, իսկ 2010 թ. առաջին կիսամյակում կսկսվի աստիճանական վերականգնում»,- նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)  հաշվետվության մեջ:

Հաշվետվությունում ընդգծվում է, որ հիմնադրամի փորձագետները եվրոգոտում տևական դեֆլյացիայի ռիսկ են կանխատեսում:

ԱՄՀ-ն նաև հաստատել է հուլիսի 8-ի իր կանխատեսումը, որում այս տարի եվրոգոտու ՀՆԱ-ի նվազում է սպասվում 4,8 տոկոսով, իսկ 2010 թ.` 0,3 տոկոսով:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply