Չինաստանի նախագահը մեկնել է ԱՄՆ`բոինգներ գնելու և գնացքներ վաճառելու նպատակով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 18, 2011 14:45
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ցզինտաոն պաշտոնական այցով ուղևորվել է ԱՄՆ: Սպիտակ տուն պաշտոնական այցից հետո` երեքշաբթի երեկոյան, Ցզինտաոն անհապաղ կժամանի Չիկագո` գործարար նպատակներով: Ակնկալվում է, որ Չինաստանի նախագահը «Բոինգների« խշոր պայմանագիր կստորագրի: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում հնարավոր է չինացիների կողմից արագընթաց երկաթուղագծերի շինարարության պայմանագրի կնքում: Գաղափարը մտահղացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, ով ժամանակին տպավորված էր Շանհայի ճեպընթաց գնացքներով: Այցի նախօրեին Հուն հաստատել է 2 երկրների միջև տարաձայնությունների և զգայունության առկայությունը, սակայն ընդգծել է , որ 2 երկրները համագործակցությունից միայն կշահեն:






Facebook
Tweet This
Email This Post
