Տեղաբաշխվել են միջնաժամկետ պարտատոմսեր
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 18, 2011 14:42
Այսօր տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 6 մլրդ 950 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 325 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 625 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 563 699 092 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.2047 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.3900 տոկոս:
Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ աճուրդին մասնակցել 7 գործակալ:






Facebook
Tweet This
Email This Post
