Երևանը պետք է ունենա իր անձնագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2011 14:37

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություն իրականացնող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Հանդիպման նպատակը երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի քննարկումն էր:

Ողջունելով հյուրին` Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ համագործակցության նոր որակ և ընթացք պետք է ստանան Երևանի քաղաքապետարանի և գործընկեր քաղաքների միջև ձևավորված հարաբերությունները:

Կարևորելով միջազգային փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության կառավարման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում` Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը  պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին և նախաձեռնություններին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ Հանս-Յոխեն Շմիդթը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու երկրների քաղաքների միջև ինչպես ոլորտային, այնպես էլ գործարար կապերի զարգացմանը:

Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման նպատակով Կարեն Կարապետյանը կարևորել է Երևանի անձնագրի ստեղծման անհրաժեշտությունը. «Երևանը պետք է ունենա իր անձնագիրը, որտեղ ամբողջությամբ ներկայացված կլինի ողջ մայրաքաղաքը` բնակչության, ՀՆԱ-ի ցուցանիշները, տնտեսության բոլոր ճյուղերը, սպասարկման օղակները»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply