Թուրքիայի նախագահի այցը Իրան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2011 14:12

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը  ծրագրել է այցելել Իրան`երկկողմ հարաբերությոսւնների ամրապնդմանը նպատակաուղղված`  երկուստեք ջանքերը իրականացնելու համար: Այդ մասին երկուշաբթի երեկոյան Անկարայում հայտարարել է Իրանի արտգործնախարարի պարտականությունները կատարող Ալի Աքբար Սալեհին: Իրանը և Թուրքիան ունեն սերտ կապեր, և առկա է տարբեր մակարդակներում հաճախակի խորհրդակցությունների անհրաժեշտությունը»,-ասել է Սալեհին Trend-ին: Սալեհիի խոսքով` ջանքեր են պետք2010 թվականին 10 միլիարդ դոլար  գումարի չափով ապրանքաշրջանառության  մակարդակը մոտ ապագայում հասցնելու 30 միլիարդ դոլարի: Այցի շրջանակում` Սալեհին նախատեսում է հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply