Կխաղարկվի միայն մեկ ուղեգիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 18, 2011 14:14
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը վաղը կմեկնի Իսլանդիա, որտեղ կանցկացվի 2012-ի ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի «B» խմբի մրցաշարը: Հունվարի 21- 24-ը իրար հետ հանդիպումներ կանցկացնեն Հայաստանի, Իսլանդիայի, Հունաստանի և Լատվիայի հավաքականները: Մրցաշարի հաղթողը կնվաճի հաջորդ փուլի ուղեգիրը: Հունվարի 21-ին կհանդիպեն Հունաստանի և Հայաստանի, Իսլանդիայի և Լատվիայի հավաքականները: Հունվարի 22-ին կկայանան Լատվիա-Հունաստան, Իսլանդիա-Հայաստան, իսկ հունվարի 24-ին` Հայաստան-Լատվիա, Հունաստան-Իսլանդիա մրցամարտերը:






Facebook
Tweet This
Email This Post
