Հնդկաստանում «Ալիա» ցիկլոնի հետեւանքով տուժել Է 5,3 միլիոն մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2009 17:26

Այս շաբաթվա սկզբին Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի նահանգում մոլեգնած «Ալիա» ցիկլոնի հարվածի հետեւանքով տուժել Է 5,3 միլիոն մարդ, 115 տեղացի բնակիչ զոհվել Է: Պաշտոնական տվյալների համաձայն` տարերային աղետից ոչնչացել կամ վնասվել Է 524.000 կացարան:

Տեղատարափ անձրեւներով ուղեկցվող փոթորկից տապալվել են հարյուրավոր ծառեր, կտրվել են Էլեկտրահաղորդման գծեր: Բանգլադեշի հետ սահմանակից եւ Բենգալական ծոցի ափ դուրս եկող նահանգի հարավային մասի մի շարք շրջաններում ճեղքվել են շուրջ 400 կիլոմետր ընդհանուր երկարությամբ արգելափակիչ պատնեշներ ու ոռոգման ամբարտակներ: Հեղեղման գոտիներում են հայտնվել տասնյակ գյուղեր, որոնց բնակիչները փրկություն են գտնում ցամաքի մերձակա կղզյակներում եւ կանգուն մնացած կառույցների տանիքներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկրի վարչապետին հղած դիմումում Արեւմտյան Բենգալիայի կառավարության ղեկավար Բուդդհադեբ Բհաթչարջին կոչ Է արել նահանգը հայտարարել ազային աղետի շրջան: Ըստ նրա գնահատումների`ցիկլոնից ընդհանուր վնասը գերազանցում Է 15 միլիարդ ռուփին` ավելի քան 312 միլիոն դոլարը:

Դիտվել է 1355 անգամ:
Print Friendly

Leave a Reply