Wall Street Journal . կարելի է գովաբանել Չինաստանին, սակայն Թուրքիայի հաջողությունները կասկած չեն հարուցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2011 13:50

Թուրքիայի տնտեսությունը զարգանում է բարձր տեմպերով:Աշխարհում մեծ հետաքրքրություն է առաջացրել այն հանգամանքը, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը իջեցնում է տոկոսային դրույքները: Ամերիկյան գործարար ազդեցիկ`”Wall Street Journal”օրաթերթը գրում է.«Կարելի է գովաբանել Չինաստանին, սակայն երկրներից մեկը` Թուրքիան,  առավել հաջողությամբ է ճգնաժամի հետ կապված խնդիրները կարգավորում»: Թերթը նշում է, որ թեպետ Թուրքիայում խորը քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, իսլամի վրա  հիմնված քաղաքական հայեցակարգը որոշ հարցեր է առաջացնում: Ծանուցման մեջ ասվում է.« Այդ կայունությունը աջակցում է նաև տնտեսական ներուժին»:

Միջազգային գործարար` “Financial Times” թերթը իր հերթին գրում է.«Թուրքիայի Կենտրոնական բանկը, կամենալով ամրակայել ֆինանսական կայունությունը, յուրահատուկ քայլ է արել, որը կարող է առաջացնել սղաճի դեմ պայքարի հետ կապված խնդիրներ, մասնավորապես` իջեցրել է տոկոսային դրույքները:Բազմաթիվ տնտեսագետներ խոսում են , որ Թուրքիայի դրամական քաղաքականությունը երկրի տնտեսության արագ տեմպերի աշխուժացման և բարձր ինֆլյացիայի պայմաններում համարձակ  ռազմավարությունն է : Թերթը այս քայլը որակում է որպես հազվագյուտ  տեխնիկա:«Ըստ որում` նպատակը տնտեսության դանդաղեցումն է: Դա նման է անհեթեթության, սակայն ժամանակներն էլ ավելի անհեթեթ են»,- գրում է “Financial Times”.-ը: “Wall Street Journal”-ը գրում է«Եկամուտները աճում են, ինֆլյացիան ողջ պատմության ընթացքում ամենացածր մակարդակի վրա է, սա մեծացնում է արտադրողների վարկունակությունը»:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply