Կթվայնացվի Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 18, 2011 13:29

Փետրվարից Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը կսկսի հայ մեծանուն գրողի անձնական գրադարանի թվայնացումը, որում հաշվառված են տասը հազարից ավելի գրքեր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ արդեն ձեռք է բերվել գրքերի թվայնացման համար նախատեսված սարքը:

«Այժմ թանգարանի աշխատակիցներն անցնում են գրքերի թվայնացման վերաբերյալ դասընթացներ, որում մեզ օգնում են Ամերիկյան համալսարանի թվային գրադարանի մասնագետները: Սկզբնական շրջանում մենք կթվայնացնենք այն բացառիկ հայագիտական եւ կովկասագիտական աշխատությունները, որոնք նույնիսկ չկան ՀՀ Ազգային գրադարանի գրապահոցներում»,- նշեց Ն. Թուխիկյանը: Տեղեկացնենք, որ թվայնացված գրքերը լինելու են անվճար եւ տեղադրվելու են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի կայքէջի «Գրադարան» բաժնում:

Դիտվել է 1600 անգամ:
Print Friendly

Leave a Reply