Բացահայտվել է Շվեդիայի վարչապետի սպանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2011 12:41

Քառորդ դար առաջ  Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Պալմեի սպանությունն իրականացրեց հարավսլավական հատուկ ծառայությունների վարձակալած մարդասպանը: Այդ մասին տեղեկացնում է շվեդական Locale թերթը`վկայաբերելով գերմանական ԶԼՄ-ները: Ի դեպ, շվեդական ոստիկանությունը նշում է, որ տեղյակ էր մի մարդու գոյության մասին, ում մասին խոսում են գերմանական աղբյուրները, սակայն հետաքննությկան ժամանակ նրան բացառել են կասկածյալների շարքից: Սակայն գերմանական«Ֆոկուս» ամսագրի տվյալներով` նոր տեղեկատվությունը հիմնված էավելի վաղ չճանաչված խոստովանության վրա, որն արել է Հարավսլավիայի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից` սպա Վինկո Սինդիչիչը, ով այժմ 67 տարեկան է:

2008 թվականի քննության ժամանակ Սինդիչիչը հայտարարել է գերմանացի քննիչներին, որ Բելգրադը ուղարկել է Համբուրգում ապրող մարդասպանին Ստոկհոլմ, որպեսզի սպանի Պալմային: Հաստատվում է, որ Ուլոֆ Պալմեին, ում սպանեցին 1986 թվականի փետրվարի 28-ին Ստոկհոլմի կենտրոնում, իշխանությունները մշտապես հետևում էին: Սպանության զենքը այդպես էլ չի հայտնաբերվել: Սակայն գերմանական ամսագրի կարծիքով` ատրճանակը, որից կրակել են, ԱՄՆ-ից  են նավով բերել Շվեդիա: Լրագրողը հաստատում է, որ  Պալմեի մարդասպանը 65 տարեկան է: Նա ապրում է Զագրեբում և աշխատում է մասնավոր` անվտանգության  պահնորդական ընկերությունում:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply