Իրանի և Ռուսաստանի նախագահները որոշել են մնալ բարեկամներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2011 11:28

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադի Նեջադը և  նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևը  վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ  երկու երկրների միջև կապերի ամրապնֆման  ցանկություն են արտահայտել: Այդ մասին տեղեկացնում է  AFP գործակալությունը, որը վկայաբերում է Իրանի պետական հեռուստատեսության կայքէջում ներկայացված տեղեկատվությունը:

«Իրանը և Ռոսւսաստանը կարող են դառնալ բարեկամներ և գործընկերներ»,- ասել է Ահմադի Նեջադը:

« Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստակամությամբ ընդունում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գաղափարը բոլոր բնագավառներում»,- ասել է Իրանի նախագահը:

«Ռուսաստանը պատրաստ է Իրանի հետ ցանկացած համագործակցության»,- իր հերթին հաստատել է Մեդվեդևը: Նա նշել է Թեհրանի և Մոսկվայի համատեղ աշխատանքի հիանալի փորձը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Էներգետիկան, վառելիքային արդյունաբերությունը և տրանսպորտը:

Հեռախոսազրույցի ժամանակացույցի մասին չի իրազեկվում:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply