Կեղծ թղթադրամների սիրահարների «հաղթարշավը» կասեցվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2011 12:40

Հունվարի 16-ին, ժամը 21.50-ին, Արենի գյուղի խանութի վաճառողուհին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 21.00-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայի ուղևորը խանութից գնումներ էր կատարել՝ վճարելով 10.000 դրամանոց կեղծ թղթադրամ:

Ոստիկանների ձեռնարկած գործողությունների շնորհիվ, Արփի գյուղից դուրս գալու պահին նշված ավտոմեքենան կանգնեցվել էր և վարորդն ու երկու ուղևորները բերման էին ենթարկվել բաժին:

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Վայոց Ձորի մարզային վարչությունների և Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է, որ հունվարի 16-ին նույն ավտոմեքենայի վարորդ Վ. Բաղդասարյանն ու ուղևորներ Է. Մելքոնյանը և Վ. Ասլանյանը ավտոմեքենան 2.000-ական դրամի բենզին լիցքավորելու համար երկու բենզալցակայանների աշխատակիցներին վճարել են 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ:

Պարզվել է նաև, որ նրանք նույն օրը Արենի գյուղում գտնվող գինու տաղավարից գնել են 2.000 դրամի գինի, որի դիմաց դարձյալ վճարել են 10.000 դրամանոց կեղծ թղթադրամ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ Է. Մելքոնյանը, Վ. Բաղդասարյանը և Վ. Ասլանյանը ձերբակալված են:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply