Լուժկովը տհաճ իրավիճակներում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 18, 2011 10:55
Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին մերժել են Լատվիայում բնակության հնարավորությունը: Ռիգան Լուժկովին նոն գրատա անձ է հայտարարել` ներառելով արտասահմանցիների «սև ցուցակում»: Մոսկվային նույնիսկ չօգնեցին նրա ազդեցիկ ներդրումները Լատվիայի տնտեսությունում`200 հազար լատ գումարով, ինչը համարժեք է 11,5 միլիոն ռուբլու: Իշխանությունները չներեցին Մոսկվայի նախկին քաղաքապետի քննադատական արտահայտությունները Լատվիայի հասցեին:
«Կոմերսանտ» թերթի տեղեկատվությամբ` անցանկալի հյուրերի ցուցակում Լուժկովին ներառելու մասին երկուշաբթի հայտարարեց Լատվիայի ներքին գործերի նախարար Լինդի Մուրնիեցե Գունտա Սկրեբելեն: Մամուլի քարտուղարի խոսքով` այդ որոշումն ընդունվեց իրավապահ մարմինների ներկայացրած տեղեկատվության հիման վրա: Ի դեպ, Լուժկովը 2010 թվականի դեկտեմբերի վերջին է փաստաթղթեր հանձնել Ռուսաստանում Լատվիայի դեսպանատուն ` բնակության իրավունք ստանալու համար:






Facebook
Tweet This
Email This Post
