Իրականացվեց Երեւան- Բրատիսլավա-Երեւան չվերթը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2011 11:01

«Արմավիա» ավիաընկերությունը հունվարի 17-ին իրականացրեց Երեւան- Բրատիսլավա-Երեւան թռիչքը, որի առաջին ուղեւորներն էին ԶԼՄ-ների ներկայացուցիչները: «Սա եւս մեկ ուղղություն է, որը Հայաստանը կկապի եվրոպական երկրների հետ»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին ասաց «Արմավիա»-ի գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը:

Ըստ ավիաընկերության գլխավոր տնօրենի` ձմեռային գրաֆիկի համաձայն` այս ուղղությամբ չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ` երկուշաբթի օրերին, տեղական ժամանակով 21.20-ին, իսկ ամռան ամիսներին այս ուղղությամբ չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ`երկուշաբթի եւ ուրբաթ օրերին, տեղական ժամանակով 22:45-ին: Պարբերական թռիչքներն այս ուղղությամբ կիրականացվեն 134 եւ 164 ուղեւորի համար նախատեսված Ա-319 եւ Ա-320 օդանավերով: Թռիչքի տեւողությունը 3 ժամ 15րոպե է:

Ինչ վերաբերում է տոսմերի արժեքին, ապա ըստ Ն. Բելլույանի, դրանք կլինեն եվրոպական չափանիշերին համապատասխան, իսկ սկբնական շրջանում`համեմատաբար ավելի էժան: Ա-319 օդանավի անձնակազմին Բրատիսլավայում դիմավորեց օդանավակայանի գործադիր տնօրեն Մառոշ Յանչուլան, ով բարի երթ մաղթեց բոլոր ուղեւորներին:

Այնուհետեւ Բրատիսլավայի օդանավակայանում հնչեց հայկական երգն ու պարը: Հիշեցնենք, որ մարտի 31-ից «Արմավիա»-ն կիրականացնի պարբերական չվերթեր նաեւ Երեւան-Մյունխեն-Երեւան ուղղությամբ`հինգշաբթի եւ շաբաթ օրերին: Իսկ ահա ամռանը կիրականացվի Երեւան- Վենետիկ-Երեւան պարբերական չվերթը, որը կլինի երկուշաբթի եւ շաբաթ օրերին, տեղական ժամանակով 07.30-ին:

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply