ԼՂՀ նախագահն ընդունել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | January 18, 2011 10:50
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների:
Նախագահը շնորհավորել է վետերաններին ամանորյա տոների կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրանց անցած հերոսական ուղին օրինակ է ծառայել նաեւ Արցախյան ազատամարտի ժամանակաշրջանում:
ԼՂՀ ղեկավարը նշել է, որ վետերանների հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ պետությունը կանի հնարավորը նրանց սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:






Facebook
Tweet This
Email This Post
