Պետական այցով Կիպրոսում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ:

Պաշտոնական, Օրվա լուր | | January 18, 2011 9:32

Հանդիպման ժամանակ Նախագահը և Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդն անդրադարձել են հայ-կիպրական դարավոր բարեկամությանը, պատմականորեն երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությանը, ինչպես նաև պետականության կորստի դժվարին ժամանակներում մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում հայ և կիպրացի ժողովուրդների կյանքում եկեղեցու ունեցած դերին և նշանակությանը:

Նախագահ Սարգսյանը Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ  խոսել է նաև կիպրահայ համայնքի մասին, որը Կիպրոսի իշխանությունների և նաև եկեղեցու շնորհիվ հաջողությամբ ինտեգրվել է այդ երկրի հասարակությանը` պահպանելով իր ազգային ինքնությունը։

Այնուհետեև Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ և Ներկայացուցիչների պալատում հանդես եկել ելույթով:

(Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ կից ներկայացված է)

Կիպրոս կատարած պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև հայկական «Նարեկ» դպրոց, ծանոթացել ուսումնական այդ հաստատության պայմաններին, գործունեությանը և դպրոցին  անհրաժեշտ գրքեր նվիրել:

Նախագահը մայրաքաղաք Նիկոսիայում այնուհետև այցելել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի, հանդիպում  ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ի պատիվ պետական այցով Կիպրոսում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի` Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի և տիկին Էլսի Խրիստոֆիայի անունից երեկոյան կտրվի պետական ճաշ:

Դիտվել է 1552 անգամ:
Print Friendly

Leave a Reply