Վլադիմիր Զախարով. Սուդանի հանրաքվեն ցույց տվեց, որ ԱՄՆ-ն իր համար դեռ չի որոշել ինչպես վարվել Լեռնային Ղարաբաղի ու Մերձդնեստրի հարցում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 17, 2011 21:07

Հարավային Սուդանի հանրաքվեն Արեւմուտքի կրկնակի չափանիշների օրինակ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Սեւծովյան եւ Կասպից ծովի տարածաշրջանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Ըստ նրա, Արեւմուտքը չի ցանկանում շաղկապել այս հանրաքվեն Ղարաբաղի ու Մերձդնեստրի խնդիրների հետ: «Դրանում է ողջ խնդիրը: Իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից: Առաջիկա 2-3 տարում աշխարհի քարտեզի վրա կհայտնվեն ոչ թե մեկ կամ երկու, այլ շատ պետություններ, որոնք չեն ճանաչվի բոլորի կողմից, սակայն ինքնուրույն կլինեն: Սուդանի հանրաքվեն ցույց տվեց նաեւ, որ ԱՄՆ-ն իր համար դեռ չի որոշել, թե ինչպես վարվի Լեռնային Ղարաբաղի ու Մերձդնեստրի հարցում»,-ասել է Զախարովը:

Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ իրավիճակը Իրանի հետ սահմանում եւ Ադրբեջանի դիրքորոշումը հղի են վտանգավոր հետեւանքներով: «Բաքուն փորձում է հարաբերությունները չփչացնել Իրանի հետ եւ խոստանում է ԱՄՆ-ի աջակցություն ռազմական գործողությունների դեպքում: Իրանի հարցում Ադրբեջանը կարծես չեզոքություն է պահպանում՝ իր օգին ղարաբաղյան հարցը լուծելու Թեհրանի աջակցության դիմաց: Սակայն, գաղտնի բանակցությունները շարունակելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի»,-ասել է ռուս փորձագետը:

Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply