Լոնդոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի կունենա ցեղասպանության բոլոր զոհերի հետ համերաշխության հանրահավաք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2011 20:52

Հունվարի 19-ին Լոնդոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի կունենա ցեղասպանության  զոհերի հիշատակի  հանրահավաք:

Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցի  նախօրեին, հունվարի 18-ին Լոնդոնում տեղի կունենա խորհրդաժողով«ՄԱԿ-ում չներկայացված ազգերի ու փոքրամասնությունների հետապնդումները Թուրքիայում, Պակիստանում, Հարավային Ամերիկայում եւ Իրաքում»թեմայով:

Խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն ազգությունների ոչնչացման միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Հաջի Օզդեմիրը, ցեղասպանության գծով մասնագետ Դեսմոնդ Ֆերնանդեսը, Մեծ Բրիտանիայի քրդական դաշնության ներկայացուցիչ Կասիմ Ագպակը:

Խորհրդաժողովի հովանավորն է բարոնուհի Քերոլայն Քոկսը:

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply