«Մենք պատրաստվում ենք առաջիկայում հայց ներկայացնել, եւ գնալու ենք մինչեւ միջազգային դատարաններ»,-բնապահպան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2011 20:16

Մի խումբ հայկական հասարակական կազմակերպություններ ծրագրում են հայց ներկայացնել Երեւանում բացված դելֆինարիումի դեմ՝ պնդելով, որ կենտրոնի յոթ ծովային կաթնասունները ենթարկվում են սխալ վերաբերմունքի, գրում է «Asbarez»-ը: Դելֆինարիումի ղեկավարությունը հերքում է չարաշահումների մեղադրանքը:

«Դա բանտ է կենդանիների համար, շահագործող կրկես, եւ մենք չենք հանձնվելու մեր պայքարում»,- ասել է բնապահպան Սիլվա Ադամյանը: Նախաձեռնությանը միացել է նաեւ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը:

«Մենք պատրաստվում ենք առաջիկայում հայց ներկայացնել, եւ գնալու ենք մինչեւ միջազգային դատարաններ»,- հավելել է նա:

Բնապահպաններն ու մարդու իրավունքների պաշտպանները կարծում են, որ եկամուտը չարժե այն գինը, որ վճարում են կենդանիները:

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply